Հունիսի 23-ին ժամը 16-ի սահմաններում երկու անհայտ անձինք, ներկայանալով որպես գազի ծառայության աշխատակիցներ, խաբեությամբ մուտք են գործել Վաղարշապատի բնակչուհի Արեւ Ա.-ի տուն, եւ տանը միայնակ գտնվող որդու` 17-ամյա Արմեն Վ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, ոտքերը, բերանը եւ հափշտակելով 4 միլիոն դրամ, 8 հազար ԱՄՆ դոլար ու ոսկյա զարդեր` դիմել են փախուստի:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, Արեւ Ա.-ն դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Կատարվում է քննություն:


























