Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի բանուկ փողոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով մալայզիական լրատվամիջոցները:

Աղբյուրը նշում է, որ վիրավորվել է առնվազն 14 մարդ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ծանր վիճակում է:

Առեւտրի կենտրոնի պատուհանից տեղի ժամանակով մոտավորապես 4:00-ին ռումբ է նետվել: Դեպքի վայրը զննելուց հետո ոստիկանությունը երկրորդ ռումբն է հայտնաբերել, որը տեղադրված է եղել մեքենայի տակ: Ըստ քննության` միջադեպին կարող են  առնչություն ունենալ հանցախմբերը: Ահաբեկչության վարկածը դեռ չի դիտարկվում: Դեպքի վայրում աշխատում են քննիչները, փրկարարները եւ բժիշկները: