ԱՄՆ-ում 149 աշակերտ հիվանդանոց է տեղափոխվել:
Նյու Յորքի Յոնքերս արվարձանում ավելի քան 100 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց` աչքերի այրոցների եւ շնչառության հետ կապված գանգատներով, հայտնում է NBC NewУork-ը:

Աղբյուրը փոխանցում է, որ աշակերտները հիվանդանոց են տեղափոխվել անմիջապես այն բանից հետո, երբ դպրոցի սրճարանում գազի հոտ է զգացվել:
152 մարդ, այդ թվում` 149 աշակերտ, տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ` գազից թունավորման կասկածանքով: