Կանադայի Հանթսվիլ քաղաքում այսօր` հունիսի 25-ին մեկնարկում է Մեծ ութնյակի գագաթնաժողովը: G8-ին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Կանադայի ղեկավարները: Նրանց կմիանան նաեւ Ալժիրի, Եգիպտոսի, ՀԱՀ-ի, Նիգերիայի, Սենեգալի, Եթովպիայի, Մալավիի, Հաիթիի, Ջամայկայի եւ Կոլումբիայի նախագահները:
G8-ի գագաթնաժողովում կքննարկվի հարցերի լայն շրջանակ` միջազգային անվտանգության, համաշխարհային տնտեսական վիճակի, գլոբալ կլիմայական փոփոխությունների, ինչպես նաեւ «խոցելի» երկրներին վերաբերող հարցեր:
G8-ի գագաթնաժողովից հետո՝ հունիսի 26-27-ը Տորոնտոյում տեղի կունենա արդեն Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը։ Դրա շրջանակում ծրագրվում է անցկացնել բիզնես համաժողով, որին ներկա կլինի ամեն երկրից երկու բիզնեսմեն: Կմասնակցեն այդ երկրների ֆինանսների նախարարները, ինչպես նաեւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը:




























