Թուրքիայի Էլազըղ նահանգում ծառայություն իրականացնող թուրք զինվորականները հայտնվել են քուրդ զինյալների ծուղակում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հունիսի 24-ի երեկոյան Էլազըղ նահանգի ջրամբարներից մեկի պահպանությունը իրականցնող զինվորականների խումբը հերթափոխից վերադառնալիս հայտնվել է քուրդ զինյալների կրակահերթի տակ, որի ընթացքում զոհվել է 2 թուրք զինվորական։ Բախման ժամանակ վիրավորվել են նաեւ մոտակայքում գտնված մի քանի քաղաքացիական անձիք, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է։




























