Արմենական Ռամկավար ազատական կուսակցությունն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ԼՂՀ  Մարտակերտի շրջանում` հայ-ադրբեջանական շփման գծում զոհված մեր զինվորների հարազատներին եւ ընտանիքներին:

Կուսակցությունը առաջարկում է սահմանների պաշտպանության համար զոհված եւ վիրավոր զինվորներին ներկայացնել պետական պարգեւների եւ շքանշանների, իսկ նրանց ընտանիքներին տրամադրել նյութական ու բարոյական աջակցություն:

«Թշնամու նենգ գործողության հետեւանքով հայկական կողմի մեծաթիվ զոհերի խնդիրը պետք է դառնա մեր ռազմական եւ իրավական  կառույցների մանրակրկիտ ուսումնասիրության եւ հետաքննության առարկա, որի  արդյունքները պետք է հրապարակվեն:

Արմենական-ՌԱԿ-ը կարծում է, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն սահմանի այդ  հատվածի պաշտպանության պատասխանատուները, որպեսզի հետագայում թշնամու նմանատիպ գործողությունները բացառվեն: Արմենական-ՌԱԿ-ը նաեւ իր մտահոգությունն է հայտնում միջազգային կառույցների եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության կապակցությամբ: Այդ կառույցները փաստորեն հավասարության նշան դրեցին ագրեսորի եւ ագրեսիայի ենթարկվածի միջեւ:

Այսպիսով պարզ է, որ օբյեկտիվ եւ անկողմնակալ միջնորդության մասին խոսք անգամ լինել չի կարող, հետեւաբար Հայաստանի Հանապետությունը պետք է ղարաբաղյան հարցում գնա սեփական դիրքերի կոշտացման ճանապարհով»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: