Վրացական Գորի քաղաքի կենտրոնական հրապարակում հունիսի 25-ի գիշերը ապամոնտաժել են Իոսիֆ Ստալինի արձանը:
Քաղաքապետարանը հաղորդել է, որ արձանը տեղադրվել է Ստալինի տուն-թանգարանի տարածքում, որ գտնվում է կենտրոնական հրապարակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Իսկ կենտրոնական հրապարակն անվանվելու է «ի պատիվ 2008թ. օգոստոսին Ռուսաստանի դեմ պատերազմում ընկած հերոսների»: Նրանց պատվին նաեւ հուշարձան է կառուցվելու:



























