«Toyota»-ն դարձյալ ճանաչվել է աշխարհում մեքենաների ամենաթանկարժեք ապրանքանիշը: Այդ մասին գրում է «ՌԲԿ»-ն` վկայակոչելով «Interbrand» ընկերության ամենամյա վարկանիշային աղյուսակը համաշխարհային բրենդների արժեքի վերաբերյալ:
Վերջին տարիների ընթացքում, նշում է գործակալությունը, ապրանքանիշի արժեքըն աճել է 11 տոկոսով եւ գնահատվում է 42.2 միլիարդ դոլար: Համաշխարհային բրենդների վարկանիշային աղյուսակում «Toyota»-ն զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ զիջելով «Apple»-ին, «Google»-ին, «Coca-Cola»-ին եւ «Microsoft»-ին:
Աղբյուրը նշում է, որ ըստ բրեդնի արժեքի, երկորդ տեղում է «Mercedes-Benz»-ը (10-րդ հորիզոնական ընդհանուր աղյուսակում): Լավագույն 100-ի մեջ են նաեւ «BMW»-ն (11-րդ հորիզոնական), «Honda»-ն (20-րդ հորիզոնական), «Volkswagen»-ը (31-րդ հորիզոնական), «Ford»-ը (39-րդ հորիզոնական), «Hyundai» (40-րդ հորիզոնական), «Audi»-ն (45 -րդ հորիզոնական), «Nissan»-ը (56-րդ հորիզոնական), «Porsche»-ը (60-րդ հորիզոնական), «Kia»-ն (74-րդ հորիզոնական), «Chevrolet»-ը (82-րդ հորիզոնական) եւ «Land Rover»-ը (91-րդ հորիզոնական):




























