Աստղաֆիզիկոսները հայտնաբերել են սեւ անցք, որը հարեւան աստղի մատերիան 10 անգամ ավելի արագ է կլանում, քան դա հնարավոր է, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Nature ամսագրում հրապարակված հետազոտությանը:
P13 անունով հայտնի սեւ անցքը տեղակայված է Երկրից մոտ 12 մլն լուսնային տարի հեռավորության վրա: Յուրաքանչյուր րոպե կլանվող զանգվածը հավասար է հարյուր միլիարդ հոթ դոգի զանգվածին:
Սեւ անցքի կլանման արագությունը կախված է վերջինիս չափերից: Անցքը 15 անգամ ծանր է Արեգակից:
Հարաբերականորեն ոչ մեծ զանգվածի, սակայն անկշտության պատճառով գիտնականներն այդ անցքը համեմատել են Տակերու Կոբայաշիի՝ ֆասթ-ֆուդ ուտելու ճապոնացի չեմպիոնի հետ: Իր առաջին ռեկորդի ժամանակ Կոբայաշին կշռել է 58 կգ եւ 12 րոպեի ընթացքում հասցրել 50 հոթ դոգ ուտել:




























