Մոսկվայում հունիսի 25-ի գիշերը զանգվածային ծեծկռտուք է եղել արտերկրից ժամանած բանվորների միջեւ:  Արդյունքում մեկ մարդ սպանվել է դանակի հարվածներից, եւս երկուսը տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:

Իրավախախտների ձերբակալել դեռ չի հաջողվել:Միջադեպի հանգամանքները ճշտվում են, հաղորդում է «Վեստին»:

Նշենք, որ նման միջադեպերը վերջին շրջանում զանգվածային բնույթ են կրում: Հունիսի 19-ին ծեծկռտուք էր եղել Չեչնիայի եւ Դաղստանի բնակիչների եւ Մոսկվայի շրջաններից մեկի բնակիչների միջեւ: