Հունիսի 23-ի  լույս 24-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Նուզգեր, Քարվենդ, Քյուրդլար,  Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Գիյասլը, Քենգեռլի, Սեյսուլան,  Ջրաբերդ,  Մեհդիլի,  Թալիշ եւ Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: