Այսօր` հունիսի 25-ին կավարտվի աշխարհի առաջնության խմբային փուլը: Եվ, այսօր էլ տեղի կունենա այս փուլի ամենասպասված հանդիպումը: G խմբում առաջին տեղը կվիճարկեն Պորտուգալիայի և Բրազիլիայի հավաքականները:

Աշխարհի հնգակի չեմպիոնները ԿԺԴՀ-ին 2:1 եւ Կոտ դ’Իվուարին 3:1 հաշվով հաղթելուց հետո վեց միավորով առաջին տեղում են: Պորտուգալացիները 0:0 խաղացին աֆրիկացիների եւ յոթ գնդակ ուղարկեցին հյուսիսկորեացիների դարպասը եւ ունեն չորս միավոր:

Կոտ դ’Իվուարը մեկ միավոր է վաստակել և 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու միայն տեսական հնարավորություններ ունի. շատ խոշոր հաշվով հաղթել Հյուսիսային Կորեային եւ հուսալ, որ Պորտուգալիան էլ խոշոր հաշվով կպարտվի Բրազիլիային:

Նախորդ անգամ Բրազիլիայի եւ Պորտուգալիայի հավաքականները հանդիպել են 2008թ.: Ընկերական խաղում Բրազիլիան հաղթել է 6:2 հաշվով:

Բուքմեյքերների կանխատեսումը. Պորտուգալիայի հաղթանակ` 3,60, ոչ ոքի` 2,95, Բրազիլիայի հաղթանակ` 2,15:

G խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Բրազիլիա 2 2 0 0 5-2 6
Պորտուգալիա 2 1 1 0 7-0 4
Կոտ դ’Իվուար 2 0 1 1 1-3 1
ԿԺԴՀ 2 0 0 2 1-9 0