«ՆԱՍԱ»-ն իր կայքում հրապարակել է Արեգակի նկարը, որը ճիշտ հելոուինի դդումի տեսքն ունի:
Twitter-ի օգտատերերը հաստատել են նմանությունը եւ ակտիվորեն տարածել նկարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նման պատկեր ստանալու համար ամերիկյան տիեզերական գործակալության գիտնականները միավորել են տարբեր ալիքային դիապազոններում արված Արեգակի մի քանի նկարներ:




























