Ավստրիական «Cercle diplomatique et economique international» ամսագրում հոդվածների շարք է հրապարակվել Հայաստանի մասին: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիվանագիտական շրջանակներում եւ քաղաքական գործիչների ու գործարարների մեջ մեծ ժողովրդականություն վայելող ամսագրում նաեւ հարցազրույց է հրապարակվել Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանի հետ:
Պարբերականում հրապարակում կա Ավստրիայի հայ համայնքի, Մխիթարյան միաբանության, նաեւ Վիեննայում ոսկերչությամբ զբաղվող Մազբանյան ընտանիքի մասին:


























