Ճապոնական ավտոարտադրող Mitsubishi-ն ԱՄՆ-ից մոտ 166 հազար ավտոմեքենա հետ կկանչի: Խոսքը կոնցեռնի քրոսովերների եւ սեդանների մասին է, որոնց մեջ մտնում են Outlander Sport 2011, 2008թ. թողարկման Outlander ամենագնացները, ինչպես նաեւ 2009-2011թ. մոդելային տարվա Lancer Sportback ավտոմեքենաները, 2008-2011 մոդելային տարիների Lancer-ն ու Lancer Evolution-ը:

Այսպիսի մասշտաբային արշավի պատճառը վերոնշյալ ավտոմեքենաների շարժիչի մեկուսամասի անսարքությունն է, ինչը կարող է հանգեցնել շարժիչի անսպասելի դադարեցման, հաղորդում է Autocorner.ru-ն:

Վերոհիշյալ անսարքությամբ պայմանավոված պատահարների կամ այլ միջադեպերի մասին չի հաղորդվում: