Մոլդովայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին Հայաստանի հետ ընկերական հանդիպման նախօրեին հայտնել է, թե կարեւորն այն է, որ ֆուտբոլիստները հավաքական գան առանց վնասվածքների։
«Ես ընտրության եմ հրավիրել 19 ֆուտբոլիստի, թե ով կժամանի, եւ երբ՝ դեռ պարզ չէ,-ասել է Իգոր Դոբրովոլսկին. – Քիշինեւից Մոսկվա կմեկնեն 10 մարդ, այնտեղ եւս մեզ կմիանան ֆուտբոլիստներ, իսկ մյուսներին կհանդիպենք Երեւանում։ Այնտեղ էլ կիմանանք, թե ով դուրս կգա դաշտ»։
«Բոլոր հրավիրված ֆուտբոլիստների մոտ էլ ազգային հավաքականում խաղալու մեծ ցանկություն կա,- հավելեց մարզիչը.- Ես երբեք չեմ տարանջատել պաշտոնական եւ ընկերական հանդիպումները։ Ցանկացած հանդիպում կարեւոր է։ Ցավում եմ միայն, որ վերջին երեք ընկերական հանդիպումները մենք հյուրի կարգավիճակում ենք անցկացրել։ Սա մինուս է ֆուտբոլիստների, երկրպագուների եւ լրագրողների համար։ Բավական երկար ժամանակ է՝ ինչ երկիրը չի տեսնում իր հավաքականին…»
Հիշեցնենք, որ Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումը, որը կսպասարկի Վրաստանի մրցավարների խումբը, կսկսվի երեւանյան ժաանակով ժամը 20։00-ին։




























