Ալժիրյան ռազմական ինքնաթիռը հոկտեմբերի 13-ին վթարի է ենթարկվել. երկու օդաչուն էլ զոհվել են:
Ինչպես հաղորդում է «alarabiya.net»-ը, Ալժիրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ձեւավորվել է հանձնաժողով «Սուխոյ Սու-24» օդանավ վթարի հետազոտության համար: Նշվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հասի Բահբահ քաղաքում մարզական թռիչքի ընթացքում, որը գտնվում է հյուսիսաֆրիկյան պետության մայրաքաղաքից 250 կմ հարավ-արեւմուտք:





























