Չինաստանի ավտոմեքենաների պետական ընկերակցությունը տնտեսությունում բարելավման նշանների բացակայության պայմաններում նվազեցրել է 2014թ, ավտոմեքեանների վաճառքների կանխատեսումները, գրում է Vesti-ն:

«Ընդհանուր առմամբ, տնտեսական կլիման բավականին սառել է, ինչն ազդում է առանձին ոլորտների վրա», - աղբյուրը մեջբերում է ընկերակցության գլխավոր քարտուղար Դոնգա Յանգային:

2014թ. սեպտեմբերին Չինաստանում Ford Motor-ի վաճառքը նվազել է 4%-ով: Ճապոնական Nissan Motor ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 20%-ով, ընդ որում՝ անկումը արդեն 3 ամիս անընդհատ շարունակվում է: Ճապոնական Honda Motor ավտարտադրողի վաճառքները անկում են ապրել 23%-ով:

Տնտեսագետները կանխատեսում են են, որ այս տարի Չինաստանի աճը կկազմի մինչեւ 7,3%՝ 1990թ.-ից ի վեր ամենադանդաղ աճը, եւ 2015թ.՝ 7%: