Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում Երեւանի «Փյունիկը» մրցելու է Խորվաթիայի Զագրեբ քաղաքի «Դինամոյի» հետ: Խորվաթ հայտնի ֆուտբոլիստ,

Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Դարիո Սռնան, ով ժամանակին երկու անգամ խաղացել է Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» դեմ, «Sportal.hr» կայքին տված հարցազորւյցում հայտարարել է, թե «Փյունիկը» տհաճ թիմ է: «Նրանց հետ խաղում ստիպված էինք շատ տանջվել: Տհաճ թիմ է: „Դինամոյի“ համար հեշտ չի լինի: Զագրեբցիներին երկու ծանր հանդիպում է սպասվում, եւ որոշակի ոչինչ հնարավոր չէ ասել: Մենք երկու խաղում էլ հաղթեցինք „Փյունիկին“, բայց` նվազագույն հաշվով: Նույնիսկ դժվար էր խաղալ Դոնեցկում»,- ասել է Սռնան: Վերջինս հիշել է նույնիսկ վատ խոտածածկն ու ասել, թե «Փյունիկի» ֆուտբոլիստները ոչ մեկից չեն «քաշվում»: «Դինամոն», կապված հաջորդ փուլ դուրս գալու հետ, մոտիվացիա կունենա, իսկ հայերի մոտիվացիան, հավատացեք, 10 անգամ մեծ կլինի: Եթե անկեղծ խոսենք, պետք է ասեմ, որ «Դինամոն» ավելի ուժեղ է, բայց եթե նրանք «Փյունիկին» թերագնահատեն, անպայման տհաճություններ կունենան: Հայերը գերադասում են ցուցադրել կոմբինացիոն, արագ, ակտիվ ֆուտբոլ, հատկապես երբ նրանց առաջ են մղում տրիբունաները",- շեշտել է խորվաթ ֆուտբոլիստը:

Նշենք, որ «Փյունիկի» եւ «Դինամոյի» առաջին խաղը տեղի է ունենալու հուլիսի 14-ին կամ 15-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 21-ին կամ 22-ին Խորվաթիայում: