Ջերմուկում այսօր կայանալու են ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումները: Իրար հետ հանդիպելու են բուլղարացի Իվան Չեպարինովն ու Լեւոն Արոնյանը, որոնք երկուսն էլ վաստակել են 1.5-ական միավոր եւ Պետեր Լեկոյի հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Չեպարինովին, որը հանդես է գալու սպիտակներով: Բուլղարացու հաղթանակի համար սահմանվել է 3.70 գործակից: Արոնյանի հաղթանակի համար խաղադրույք է ընդունվում 4.42 գործակցով: Առավել հավանական է համարվում ոչ-ոքին, որի համար սահմանվել է 1.60 գործակից:
Վլադիմիր Հակոբյանն այսօր սեւերով մրցելու է Գատա Կամսկու հետ: 3-րդ տուրում իրար հետ մրցելու են նաեւ Վասիլի Իվանչուկն ու Պետեր Լեկոն, Եվգենի Ալեքսեեւն ու Էռնեստո Ինարկիեւը, Ռուստամ Կասիմջանովն ու Դմիտրի Յակովենկոն, Բորիս Գելֆանդն ու Էթիեն Բաքրոն, Պավել Էլյանովն ու Սերգեյ Կարյակինը:



















