Օրեր առաջ Ստամբուլում զինվորականներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուսի պայթյունի կազմակերպման մեջ մեղադրվող անձանց դատարան տեղափոխելու ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։
Այն պահին, երբ ոստիկանության ուղեկցությամբ դատարան են մտել Ստամբուլում ավտոբուսի պայթյունի կազմակերպման մեջ մեղադրվող 19 անձինք, դատարանի դիմաց հավաքված բազմությունը սկսել է ծափահարել։ Ծափահարողներին արագ արձագանքել է փաստաբաններից մեկը՝ ասելով. «Սպանում եք մեր զինվորներին եւ ծափահարո՞ւմ եք»։ Այդ ընթացքում փաստաբանների եւ հավաքված անձանց միջեւ քաշքշուկ է սկսվել, որը ոստիկանությունը մի կերպ դադարեցրել է։
Նշենք, որ հունիսի 22-ի առավոտյան Ստամբուլի Հալքալը թաղամասի զորանոցներից ուղեւորներով դուրս եկած ավտոբուսը որոշ ժամանակ անց պայթեցվել է հեռակառավարվող ականով։ Պայթյունի հետեւանքով 4 թուրք զինվորական եւ մեկ զինվորականի երեխա է զոհվել։
Հիշյալ պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնել է քրդական PKK-ին կից կազմակերպություններից մեկը։




























