Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, այսօր՝ հոկտեմբերի 14-ին հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել ավելի քան 30 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատված մեքենան Բաղդադի հյուսիսային անցակետերից մեկի մոտ, որը հիմնականում բնակեցված է շիաներով:
Սեպտեմբերին, Իրաքում ահաբեկչությունների զոհերի թիվն անցնում է 1,1 հազարից: Միայն Բաղդադում սեպտեմբերին զոհվել է 352 մարդ:




























