Mars One հոլանդական ծրագրի շրջանակներում Մարս ուղարկվող առաջին գաղութարարները այնտեղ չեն ապրի նույնիսկ 70 օր, գրում է «Պրոնեդրան»:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պնդում են, որ այլ մոլորակի վրա մթնոլորտի կայունացման տեխնոլոգիաները դեռ այն աստիճան կատարելագործված չեն, որպեսզի պահպանեն մարդու կենսունակությունը:
Աղբյուրը նշում է, որ գաղութարարներին սնունդով ապահովելու համար անհրաժեշտ բույսերը չափից ավելի թթվածին են արտադրելու, որին մարդու օրգանիզմը սովոր չէ: Հենց այդ պատճառով էլ Մարսի առաջին գաղութարարները երկար չեն կարող գոյատեւել Կարմիր մոլորակում. 68 օր անց նրանք կսկսեն շնչահեղձ լինել:




























