H խումբ, 3-րդ տուր

25 հունիսի, Պրետորիա, Լոֆտուս Վերսֆելդ ստադիոն

Մրցավար` Մարկո Ռոդրիգես (Մեքսիկա)

Վիլյա, 24 (0:1), Ինյեստա, 37 (0:2), Միլյար, 47 (1:2)

Ավարտվեց աշխարհի առաջնության խմբային փուլը: 1/8-րդ եզրափակիչի վերջին երկու ուղեգրերը վիճարկեցին Չիլի – Իսպանիա եւ Շվեյցարիա – Հոնդուրաս զույգերը:

Իսպանացիներն իրենց խնդիրը լուծեցին արդեն առաջին խաղակեսում: Չիլիացիների դարպասապահ Կլաուդիո Բրավոն կոպիտ սխալ թույլ տվեց, դուրս եկավ տուգանային հրապարակից, գնդակը Տորեսի առջեւից ուղարկեց կենտրոն, դարպասը դատարկ թողեց, եւ Վիլյան մեկ հպումով գրավեց դարպասը եւ առաջնության ռմբարկուների ցուցակում երեք գոլերով հավասարվեց Իգուաինին եւ Վիտեկին:

Վիլյան դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ: Հաշիվը կրկնապատկեց Ինյեստան: Այդ գրոհի ժամանակ երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Չիլիի խաղացող Էստրադան:

Անմիջապես ընդմիջումից հետո չիլիացիները կրճատեցին հաշվի տարբերությունը: Միլյարի հարվածից հետո անդրադարձ եղավ Պիկեից եւ գնդակը հայտնվեց դարպասում:

Իսպանիայի հավաքականը գոլերի լավագույն տարբերությամբ բարձրացավ առաջին տեղ եւ կխուսափի Բրազիլիայի հետ խաղից, սակայն Պորտուգալիան եւս բացահայտ անցողիկ մրցակից չէ:

Շվեյցարիան Հոնդուրասի հետ խաղում չկարողացավ բացել հաշիվը եւ դուրս մնաց պայքարից:

H խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Իսպանիա 3
2 0 1 4-2 6
Չիլի
3 2 0 1
3-2 6
Շվեյցարիա 3 1 1 1 1-1 4
Հոնդուրաս
3 0 1 2 0-3 1