Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 15-ին ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին:  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող ռազմական կրթության, ռազմական բժշկության եւ խաղաղապահ գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: 

Անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂՀ ՊԲ եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակին, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Կարեւորվեց շփման գծում վստահության ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվող միջոցառումների իրագործումը` հրադադարի ռեժիմի խախտումների բացառման նպատակով: