ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնին հունիսի 25-ին հոսպիտալացվել է առողջության վատթարացման պատճառով: Նա բուժզննման էր գնացել առողջական գանգատներով եւ բժիշկների հորդորվ մնացել է հիվանդանոցում: Սպասվում է, որ նա մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, հաղորդում է Lenta.ru-ն:

69-ամյա գործիչը վաղուց սրտի խնդիրներ ունի: Նա մի քանի վիրահատություններ է անցկացրել, այդ թվում անգիոպլաստիկա եւ շունտավորում, իսկ 2001թ. նրա սրտում խթանիչ է տեղադրվել: