Ղրղզստանի տապալված նախագահի զարմիկ Սանժար Բակիեւը խոստովանել է, որ զանգվածային անկարգություններ է կազմակերպել։
Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու,
պետական կառույցները գրոհելու փորձի, ինչպես նաեւ սպանության համար։ Նա կասկածվում է ինչպես մայիսյան, այնպես էլ հունիսյան անկարգություններին մասնակից լինելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սանժար Բակիեւը կալանավորվել էր հունիսի 25-ին։ Նրա տան խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ զենք էր հայտնաբերվել։
Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը Կուրմանբեկ Բակիեւին եւ նրա հարազատներին մեղադրում է անկարգություններ կազմակերպելու մեջ, որոնք երկրում տեղի ունեցան հեղաշրջումից հետո։ Պաշտոնական տվյալներով, ղրղզների եւ ուզբեկների միջեւ էթնիկ բախումների պատճառով Ղրղզստանի հարավում զոհվեց 251 մարդ։



























