Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տորոնտոյում G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

Տորոնտոյում Էրդողանի եւ Օբամայի հանդիպումը կլինի առաջինը Իրանի միջուկային խնդրի շուրջ վերջին զարգացումներից եւ Իսրայելի կողմից Mavi Marmara նավի դեմ գործողություններից հետո։ Սպասվում է, որ հանդիպմանը հենց այս թեմաներն են քննարկվելու, ինչպես նաեւ վերջին շրջանում Թուրքիայում PKK-ի արյունոտ գործողությունները։

Թուրքիայի վարչապետի հետ Տորոնտո են մեկնել փոխվարչապետ Ալի Բաբաջանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ֆինանսների նախարար Մեհմեդ Շիշմեքը։