Ամերիկացի անհետ կորած դերասանուհի Միսթի Ափհեմի մարմինը գտնվել է Սիեթլում (Վաշինգտոն նահանգ)։ Այս մասին հայտնում է HollywoodLife-ը՝ վկայակոչելով դերասանուհու հարազատներին։
«Նա ինձ եւ իր մորն ասաց, որ չպետք է իր համար անհանգստանանք։ Ինձ թվաց, որ դրանում ինքնասպանության երանգ կար, ուստի զանգահարեցի ոստիկանություն։ Նա միշտ էլ հակված էր ինքնասպանության», - ասել է դերասանուհու քեռին։
Reuters-ը փոխանցում է, որ մարմնի նույնականացման գործընթացը դեռ տեղի չի ունեցել։ Դերասանուհու մարմնի կողքին ոստիկանությունը Ափհեմի անվամբ փաստաթղթերով պայուսակ է հայտնաբերել։
Հիշեցնենք, 32-ամյա դերասանուհին անհետացել էր հոկտեմբերի 6-ին։ Ոստիկանությանն անհետացման մասին պատմել էր դերասանուհու հայրը։ Վերջին անգամ Միսթի Ափհեմին տեսել էին Վաշինգտոն նահանգի Օբերն քաղաքի իր բնակարանում։
Ափհեմը նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են «Առասպելների տիրակալը» (2003 թ.), «Սառած գետը» (2008 թ.), «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.), «Օգոստոս» եւ «Ջիմի Փիքար» (2013 թ.) ֆիլմերը։ «Սառած գետը» ֆիլմում դերի համար Ափհեմը ներկայացվել էր Independent Spirit Award մրցանակի՝ երկրորդական լավագույն դեր անվանակարգում։




























