Պատմության մեջ առաջին անգամ Սիքստինյան մատուռը համերգի անցկացման նպատակով Վատիկանի  կողմից վարձակալության կտրվի, որից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության, գրում է «The Telegraph»-ը: Համապատասխան որոշումն ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Համերգը տեղի կունենա 40 զբոսաշրջիկների համար, ովքեր «Porsche» ընկերության կողմից կազմակերպված Իտալիայով շրջագայելու եզակի հնարավորություն են ստացել: Տուրիստների համար համերգին ելույթ կունենա Սանտա Չեչիլ Ազգային ակադեմիայի երգչախումբը, որը հիմնադրվել է 16-րդ դարում՝ Հռոմում: Հայտնի է, որ Իտալիայով շրջագայելու համար յուրաքանչյուր տուրիստ «Porsche Travel Club»-ին 5000-ական դոլար է վճարել:

Պարբերականի փոխանցմամբ՝ Սիքստինյան մատուռում նախկինում եւս համերգներ անցկացվել են, սակայն դրանց կարող էին մասնացկել միայն եկեղեցու սպասավորները: Առաջին անգամ մատուռը վարձակալվում է առեւտրային հիմունքներով: