Հայտնի հնդիկ սուպերմոդել եւ դերասանուհի, «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Վիվեկա Բաբաջիի մարմինը հայտնաբերվել է Մումբայի իր տանը՝ օդափոխիչի լարից կախված, հայտնում է Gazeta.ru-ն։
Ոստիկանությունը կարծում է, որ դա ինքնասպանություն է, սակայն դեռեւս վաղ է ինչ-որ բան հաստատելը։ Մահվան պատճառները կճշտվեն դատաբժշկական փորձաքննությունից հետո։




























