Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է համասեռամոլական շարժման մի քանի ակտիվիստների, որոնք փողոցային ակցիա էին անցկացնում հոմոֆոբիայի եւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների դեմ, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն։ Ակտիվիստները հավաքվել էին Սանկտ-Պետերբուրգի Պալատական հրապարակում՝ Էրմիտաժի բակում։
Ձերբակալությունը տեսնելով՝ ակցիայի մյուս մասնակիցները արագ ծալել են ցուցապաստառներն ու խառնվել զբոսաշրջիկների խմբին։




























