iOS-ի թարմացումից հետո ռուս օգտատերերի մի մասի մոտ Facebook Messenger-ը անցել է պորտուգալերենին: Օգտատերերը խնդրի մասին ակտիվորեն պատմում են սոցկայքերում:
Փոփոխությունը նկատել են միայն այն օգտատերերը, ովքեր օպերացիոն համակարգը հասցրել են թարմացնել մինչեւ iOS 8.0.2 տարբերակը:
Facebook Messenger-ի թարմացման նկարագրության մեջ նշվում է, որ այնտեղ ուղղված են «ռուսական տարբերակի թարգմանության հետ կապված սխալները», հայտնում է Gazeta.ru:
Խնդիրը կարելի է հարթել՝ հավելվածը վերագործարկելով:




























