Apple-ը հաջորդ սերնդի nanoSIM-քարտով սմարթֆոններ կթողարկի, գրում է Financial Times-ը: Այն թույլ կտա անցնել տարածաշրջանում հասանելի օպերատորներին՝ առանց SIM-քարտի փոփոխության:
Տվյալ պահին տվյալ տեխնոլոգիան կիրառվում է միայն ընկերության iPad Air 2 եւ iPad Mini 3 պլանշետների վրա՝ AT&T, Sprint, T-Mobile и EE օպերատորների օգնությամբ եւ բացառապես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի տարածքում, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Apple-ում դեռ 2010թ. են ցանկացել օգտատերերին ազատել «տարածաշրջանը փոխելիս SIM-քարտի վերագործարկման տանջանքներից»: Այսպիսով, սակագնային պլանն արդեն կարել է փոխել՝ անկախ տեղադիրքից, օրինակ, ճամփորդությունների ժամանակ:
Apple-ը, ինչպես նաեւ վերջինիս մրցակից Samsung-ը ապագայում ընդհանրապես կհրաժարվեն SIM-քարտերից:




























