«Առավոտ» թերթը գրում է. «Նախօրեին  ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանը մեկնեց արտագնա աշխատանքի:

Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ պատճառը սոցիալական է. շուրջ 10 տարի արվեստագետը վարձով է բնակվում:

Մեզ հետ զրուցում Ժակլին Սարխոշյանը չնշեց, թե որ երկիր է մեկնում եւ ինչքան ժամանակով, միայն խնդրեց երախտիքի խոսքեր փոխանցել իր արվեստի երկրպագուներին՝ հավաստիացնելով, թե առանց նրանց սիրո դեռ չի պատկերացնում ստեղծագործական հետագա գործունեությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում