Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում Ռուսաստանը գործընկերների հետ հարաբերությունները կկառուցի՝ Եվրամիության փորձի հաշվի առնելով, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինո Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում առկա են բոլոր ինտեգրացիոն միավորումների, այդ թվում՝ Եվրամիության համար ընդհանուր կանոններ ու օրենքներ: «Անկասկած, հետաքրքիր է Եվրոպայի փորձը, իր դրական մասով, սակայն խնդիրներից զերծ չէ նաեւ ԵՄ-ն: Ես կարծում եմ, որ ոչ տնտեսական հիմքերից բխող Եվրամիության այդչափ արագացված ընդլայնումը այդ միությունում հանգեցրեց իրավիճակի թուլացմանն ու վատարացմանը»: Մատվիենկոն նշել է, որ ԵՏՄ-ի ստեղծման ժամանակ, օգտագործելով առկա փորձը, «հնարավոր է նաեւ ինտեգրացիոն միավորման նոր մոդելի ստեղծման հեռանկար ու հնարավորություն»: «Չէ՞ որ, բոլոր որոշումներն այստեղ ընդունվելու են կոնսենսուսի հիման վրա: Այստեղ չկան ավագ եղբայրներ, կրտսեր եղբայրներ», - հստակեցրել է նա: 

Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ «խոսքն այստեղ Խորհրդային միությունը վերականգնելու փորձի մասին չէ: «Ռուսաստանի եւ ԵՏՄ-ի մյուս անդամների մտքում անգամ չկա նոր միասնական պետության ստեղծման գաղափար եւ դա ժամանակակից աշխարհում նպատակահարմար չէ», - հավելել է նա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: