Ջերմուկի կանանց Grand Prix FIDE մրցաշարի երրորդ տուրում այսօր Հայաստանի ներկայացուցիչները հանդես եկան փոփոխական հաջողությամբ: Լիլիթ Մկրտչյանը սևերով պարտվեց Հոու Իֆանին և հնարավորություն տվեց Նանա Ձագնիձեին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ձագնիձեն ոչ ոքի խաղաց Պիա Կրամլինգի հետ: Էլինա Դանիելյանը սպիտակներով առավելության հասավ Շեն Յանի նկատմամբ:
3-րդ տուր
Բաիրա Կովանովա (Ռուսաստան, 2366) - Մայա Չիբուրդանիձե (Վրաստան, 2514) 0.5-0.5
Պիա Կրամլինգ (Շվեդիա, 2536) - Նանա Ձագնիձե (Վրաստան, 2478) 0.5-0.5
Հոու Իֆան (Չինաստան, 2589) - Լիլիթ Մկրտչյան (Հայաստան, 2477) 1-0
Անտուանետա Ստեֆանովա (Բուլղարիա, 2560) - Սյու Յուհուա (Չինաստան, 2484) 1-0
Մարտա Ֆյերո (Էկվադոր, 2363) - Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան, 2534) 1-0
Էլինա Դանիելյան (Հայաստան, 2473) - Շեն Յան (Չինաստան, 2452) 1-0
Մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո
1. Ձագնիձե 2.5
2. Մկրտչյան 2
3. Դանիելյան 2
4. Ստեֆանովա 2
5. Կոսինցեւա Տ. 1.5
6. Չիբուրդանիձե 1.5
7. Կովանովա 1.5
8. Սյու Յուհուա 1
9. Շեն Յան 1
10. Կրամլինգ 1
11. Հոու Յիֆան 1
12. Ֆիերո 1




























