Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է Չերնիգովի(Ուկրաինա) բնակչին, ով հրկիզել էր եկեղեցին: Այդ մասին հաղորդում է «ԴեՊո» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չերնիգովի մարզում Ուկրաինայի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությանը:

Իրավապահների տեղեկությունների համաձայն՝ եկեղեցում, որի հրդեհը հրշեջներին հաջողվել է մարել, վնասվել է կենտրոնական մուտքի կողմից կառույցներն ու մասամբ տանիքը: Պարզվել է, որ եկեղեցին հրդեհել է տեղի 46-ամյա բնակիչը, ով հոգեբուժարանում հաշվառման է կանգնած:

Ինչպես նշում է աղբյուրը, քրեական հետախուզություն աշխատակիցներին տղամարդը խոստովանել է, որ նախօրեին քաղաքում հայտարարություններ է փակցրել, դրանցից մեկը՝ եկեղեցու պատին: Երեկոյան անցնելով եկեղեցու կողքով՝ նա կատել է, որ քահանան պոկում է իր հայտարարությունը, ինչ էլ բարկացրել է նրան, նա որոշել է վրեժ լուծել:

Հրկիզողին սպասվում է հարկադիր բուժում: