ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում դդումի ամենամյա 24-րդ փառատոնի ժամանակ միջոցառման մասնակիցները հրդեհ են սարքել՝ խարույկի մեջ տարբեր աղբ նետելով, այդ թվում շշեր: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Ոստիկանությունը պաշտպանական համազգեստով փորձել է ցրել աղմկոտ ամբոխը՝ կիրառելով արցունքաբեր գազ: Տեղի հասարակական անվտանգության մարմինները նույնպես գտնվել են դեպքի վայրում եւ սերտորեն համագործակցել են ոստիկանների հետ, որպեսզի լիցքաթափեն լարվածությունը:

«Չնայած կազմակերպիչների, քաղաքային պաշտոնյաների ու ոստիկանների համատեղ ջանքերին, փառատոնի մասնակիցները նախկինի պես անկարգություններ են հրահրել ողջ քաղաքով մեկ՝ վնասելով այլոց ունեցվածքը»,-ասել է տեղի պետական քոլեջի ղեկավարը:

Ուսանողները ակտիվորեն մասնակցել են անկարգություններին: