Այսօր՝ հունիսի 27-ին Լվովում կավարտվի բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի երկու ներկայացուցիչներր նվաճել են եզրափակիչում հանդես գալու իրավունք: 46 կգ Հենրիկ Մոկոյանը եզրափակիչում կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Մելենյուկի հետ: Կիսաեզրափակիչում Մոկոյանը 3:0 հաշվով հաղթել է ռուսաստանցի Դանիլ Շամսուտդինովին:
50 կգ քաշային Արթուր Ներսիսյանը կիսաեզրափակիչում 7:0 հաշվով հաղթանակ տարավ Ռուսաստանը ներկայացնող Արարատ Պարժամյանի նկատմամբ եւ հաղթողի կոչման համար այսօր կմենամարտի անգլիացի Թոմաս Ուորդի հետ:
57 կգ քաշային Գոռ Երիցյանը կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Հուսեյն Բայսանգուրովին եւ հայրենիք կվերադառնա բրոնզե մեդալով:
Ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը կիսաեզրափակիչում պարտվեց ուկրաինացի Բոգդան Բլաժկոյին եւ նույնպես բավարարվեց բրոնզե մեդալով:
Հայաստանի մյուս մասնակիցները՝ 48 կգ քաշային Արման Դարչինյանն ու 80 կգ քաշային Ռազմիկ Հարությունյանը պարտվել էին առաջին իսկ մենամարտում, իսկ 52 կգ քաշային Տարոն Սողոմոնյանն ու 63 կգ քաշային Ռադիկ Գրիգորյանը՝ երկրորդ մենամարտում:




























