Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն խիստ քննադատության է ենթարկել նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլ Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների վերաբերյալ՝ որակելով այն որպես «ավելին, քան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կապիտուլյացիայի՝ նրանց իսկ հին կոչերից մեկը»:
«Նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հայտարարությունը ղարաբաղյան խաղաղ կարգավորման վերաբերյալ պետք է իրենից ներկայացներ հունիսի 18-ին Մարտակերտի վրա Ադրբեջանի հարձակման վճռական դատապարտում»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա հավելել է, թե «հայտարարությունը միակողմանի ֆորմուլա է ներկայացնում, որում Ղարաբաղը ճնշումների է ենթարկվում նախնական, շատ վտանգավոր, վերջնական զիջումների գնալու համար՝ անորոշ եւ անիրականանալի խոստումների դիմաց, թե նրա կարգավիճակը կարող է որոշվել անորոշ գործընթացի արդյունքում, անորոշ խաղացողների կողմից, ապագայի անորոշ մի փուլում»:
Փաստաթղթում նշվում է, որ երեք նախագահների նախորդ հայտարությունը՝ 2009թ. հունիսի 10-ին, գրեթե նույնական էր վերջին ուղերձի հետ, սակայն մեկ զգալի տարբերությամբ, որ հայտարարության մեջ արդեն տարածքների «զավթման» մասին է խոսվում:


























