Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում կատարված իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնդսդեյլը:

«Մեծ Բրիտանիան ցավում է հայ ժողովրդի կրած ողբեգության եւ նրա հանդեպ կատարված հանցագործությունների համար: Ժամանակին Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա կառավարությունն արդարացիորեն դատապարտել էր Օսմանյան Թուրքիայում կատարվածը»,- հայտարարել է դեսպանը:

Խոսելով Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելու հավանականության մասին՝ Լոնդսդեյլը նշել է, թե այդ հարցը պետք է ուղղել բրիտանացի խորհրդարանականներին: