Օգոստոսի 14-ին, ուրբաթ օրը Ազգային ժողովի զբոսայգում կրկին կբացվեն դարպասները: «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում տեղի կունենա Արտո Թունջբոյաջյանի և «Armenian Navy Band»-ի համերգը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգը տեղի է ունենալու օգոստոսի 14-ին, ժամը 19.30-ին, որին

հրավիրվում են բոլոր ցանկացողները: