Այն բանից հետո, երբ Իսլանդիայում թույլատրեցին համասեռամոլների ամուսնությունը, երկրի վարչապետ Յոհաննա Սիհուրդադոտդիրը ամուսնացել է իր ընկերուհու Յոնինա Լեոսդոտիրի հետ: Սիհուրդադոտդիրը 68 տարեկան է եւ Լեոսդոտիրի հետ ապրում է արդեն 7 տարի: Նա առաջին վարչապետն է, ով բացահայտորեն հայտարարել է իր սեռական կողմնորոշման մասին:
Միասեռական ամուսնությունների մասին օրենքը երկրի խորհրդարանն ընդունել է հունիսի 12-ին, եւ այն ուժի մեջ է մտել հունիսի 27-ից: Մինչ այդ, համասեռական զույգերն ունեին նույն իրավունքները, ինչ-որ հետերոսեքսուալ զույգերը, սակայն նրանց միությունը չէր ավարտվում պաշտոնական ամուսնությամբ:



























