Նասիմինի շրջանային դատարանում քննվել է իրավապաշտպան, Խաղաղության եւ դեմոկրատիայի ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը:

Փաստաբան Ջավադ Ջավադովը APA գործակալությանը հայտնել է, որ Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 4 ամսով, իսկ Ի. Ալիեւինը՝ երեք ամսով: Մեղադրյալների փաստաբանների՝ խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը դատարանը չի բավարարել:

Փաստաբան Ջավադ Ջավադովը ասել է, որ գործընթացի ընթացքում Ի. Ալիեւի վիճակը վատացել է, եւ նրան տարել են քննչական մեկուսարանի ավտոմեքենայով:

Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում,  է այդ թվում նաեւ հայրենիքի դավաճանության եւ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: