Ռուսաստանը կողմ է Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս ձգվող  միասնական տնտեսական տարածքի ձեւավորմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

«Մենք նաեւ կողջունեինք Եվրասիական միություն-Եվրամիություն գծով առարկայական երկխոսություն սկսելը: Ի դեպ, այս հարցում մեզ նույնպես գրեթե միշտ մերժել են: Նույնպես հասկանալի չէ՝ ինչո՞ւ, ի՞նչ կա այստեղ սարսափելի», - մեջբերում է աղբյուրը Պուտինի խոսքերը, որն այդ մասին հայտարարել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի նիստին:

«Այսպիսի համատեղ աշխատանքի պայմաններում մենք կկարծեինք, որ պետք է  գործերն առաջ տանել, իսկ ես այդ մասին բազմիցս ասել եմ եւ լսել մեր արեւմտյան  շատ գործընկերների համաձայնությունը, համենայն դեպս՝ եվրոպական, տնտեսական հումանիտար համագործակցության միասնական տիրույթ ձեւավորելու անհրաժեշտության մասին, որը կձգվի Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս», - հավելել է Պուտինը: