Ուկրաինայի կենտրոնական եւ հարավային մարզերում ուժեղ քամով ուղեկցվող ձյան պատճառով 226 բնակավայր է հոսանքազրկվել: Այդ մասին հաղորդվում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքում:

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով էներգափոխանցման գծերի պաշտպանական համակարգերի գործարկման արդյունքում 5 մարզերում 226 բնակավայր է հոսանքազրկվել:

Խոսքը Օդեսայի (94 բնակավայր է հոսանքազրկվել), Նիկոլաեւսկի (92 բնակավայր), Կիրովոգրադի (24 բնակավայր), Խերսոնսկի(92 բնակավայր) եւ Չերնիգովսկու (6 բնակավայր) մարզերի մասին է: