ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի մանդատով հունիսի 30-ին հակամարտող կողմերի շփման գծում անցկացվելու է մոնիտորինգ՝ Թովուզի շրջանի Կոխանաբի գյուղի մերձակայքում:

Ադրբեջանական կողմից մոնիտորինգն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քին ու Ժասլան Նուրտազինը, իսկ հայկական կողմից՝ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Իմրե Պալատինուսը եւ Վլադիմիր Չոունտուլովը: Ի դեպ, նշենք, որ վերջին գրեթե բոլոր մոնիտորինգների ժամանակ ադրբեջանական կողմը եվրոպացի պաշտոնյաներին չի ուղեկցել շփման գիծ, եւ վերջիններս ստիպված են եղել դիտարկումն անցկացնել հեռվից: