ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտությունը շարունակելու նպատակով հոկտեմբերին կմեկնի Թուրքիա: Այս մասին գրում է թուրքական «Cumhuriyet» (Ջումհուրիյեթ) թերթը:

«Սարգսյանի այցը Թուրքիա շատ լավ լուր կլինի Միացյալ Նահանգների համար, որովհետև դա կնշանակի, որ մեր բարեկամները մեկտեղվել են և եկել ընդհանուր հայտարարի»,- ըստ «Cumhuriyet»-ի` ասել է Բրայզան և բացառել, որ ԱՄՆ-ի կողմից որևէ տեսակի ճնշում է գործադրվում ՀՀ նախագահի վրա՝ Գյուլի հրավերն ընդունելու համար: