Իրանը պետք է զիջի միջազգային հանրության պահանջներին եւ ապացուցի իր ատոմային ծրագրի խաղաղ բնույթը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երուսաղեմում՝ իր իսրայելցի գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հետ հանդիպմանը:

«Մենք պետք է ուշադիր լինենք Իրանի հանդեպ եւ վստահ, որ Թեհրանի ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Մենք պետք է պնդենք, որ Իրանը գործի խստորեն Անվտանգության խորհրդի բանաձեւի եւ ԱԷՄԳ-ի որոշումների շրջանակներում»,- ասել է նա, հաղորդում է Vesti.ru-ն:

Նա նաեւ նշել է, թե կարեւոր Իրանին վերադարձնել բանակցային գործընթաց:

Հունիսի 28-ին Իրանը սառեցրել է բանակցությունները վեցնյակի շրջանակներում: